Ուագադուգում անվտանգության ուժերը գրոհում են Splendid հյուրանոցի շենքը: Իրավապահներին հաջողվել է ազատել 63 մարդու, այդ թվում՝ Բուրկինա Ֆասոյի նախարար Քլեման Սավադագոյին, հաղորդում է AFP-ն: Մինչդեռ փրկված մարդկանցից 33-ը վիրավորվել է:

 

Ենթադրվում է, որ հարձակման ժամանակ հյուրանոցում կար մոտ հարյուր մարդ: Զինյալները նշել են, որ սպանել են 30 պատանդներին, իսկ ահաբեկչական հարձակումն անվանել են վրեժ՝ Ֆրանսիայից:

 

Տեղական ԶԼՄ-ներում հաղորդումներ են ստացվել այն մասին, որ զինյալները սպանել են բոլոր սպիտակամաշկ գերիներին ու մեկ սևամաշկ պատանդին: Այդ մասին հայտնել է գերիներից մեկը, ում հաջողվել է փախչել:

 

Հարձակումը սկսվել է հունվարի 15-ի երեկոյան: Մի խումբ զինված տղամարդիկ ավտոմեքենա են պայթեցրել և կրակ բացել Cappuccino սրճարանում գտնվող մարդկանց վրա, որը գտնվում է Splendid հյուրանոցի դիմաց, այնուհետև գրոհայինները ներխուժել են հյուրանոց:

 

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ Քաիդան Իսլամական Մագրեբում» զինված արմատական խմբավորումը: