Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հարազատները նպատակ ունեն դատի տալ Ֆրանսիայի եւ Նիս քաղաքի իշխանություններին, որտեղ հուլիսի 14-ին Բաստիլիայի գրավման օրվա կապակցությամբ հավաքված մարդկանց բազմության մեջ էր մտել բեռնատար ավտոմեքենան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Գործակալություն տվյալներով, ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատները ցանկանում են դատական հայցով հանդես գալ Անգլիական ծովափում անվտանգության պայմանների բացակայության համար:
Ֆրանսիացի փաստաբանները, սակայն, գաղափարը տարօրինակ են համարում, քանի որ իրավական տեսանկյունից գրեթե անհնար է ապացուցել քաղաքի, կամ պետության մեղքը: