Այսօր Կառավարության հերթական նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ վերջին օրերին Երևանի ՊՊԾ գնդի գրավմանը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ վարչապետը ցավակցություն հայտնեց գործողության ժամանակ զոհված՝ Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարզատներին և զինակից ընկերներին:
«Այն, ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդում, անթույլատրելի է և դատապարտելի, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների, այն վտանգավոր ու անհեռանկար գործընթաց է, իրավիճակը խիստ մտահոգիչ է և իշխանությունն ամեն ինչ անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»,-ասաց Աբրահամյանը: