Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ապօրինի ճանապարհով ուղղաթիռով Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաք փախած 8 թուրք զինվորների նկատմամբ դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Ապօրինի ճանապարհով երկիր մուտք գործելու մեղադրանքով դատարանը թուրք զինվորներին դատապարտել է երկու ամիս ազատազրկման:

 

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Վերջին տեղեկություններով' սպանվել է 290 մարդ, որից 100-ը' խռովարարներ, մոտ 1440 մարդ վիրավորվել է:

 

Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին: