Սենեգալի երկու քաղաքացիներ դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման' նույն սեռի ներկայացուցչի հետ ոչ ավանդական սեքսուալ հարաբերություններ ունենալու համար: Associated Press-ի հաղորդմամբ' տղամարդիկ ձերբակալվել են Դակարում և դատարանում խոստովանել են, որ իրենք հոմոսեքսուալ են:
Սենեգալում ոչ ավանդական սեքսուալ հարաբերություններ ունեցողների նկատմամբ սահմանվում է նաև մինչև 3 հազար դոլար տուգանք, իսկ ազատազրկումը կարող է հասնել հինգ տարվա: Միաժամանակ, Սենեգալի նախագահ Մակի Սալլը պնդում է, որ հոմոսեքսուալները երկրում չեն հետապնդվում, այլ բերդում են հայտնվում' իբր քրեական հանցագործություններ կատարելու պատճառով: