Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո ստեղծված իրադարձությունների հետ կապված վրաց-թուրքական սահմանին հսկիչ-անցագրային կետերն աշխատում են արտակարգ ռեժիմում, իսկ օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցառումները:

 

Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները' նշելով, որ Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Որոշումը ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունվել է, ինչպես պաշտոնական Անկարան է հայտնել, որպեսզի «ավելի արդյունավետ եւ արագ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման համար»: