Ուկրաինայի Կառավարությունը 30 օրով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել ամբողջ երկրում՝ մինչև այս տարվա ապրիլի 24-ը:
Այս մասին չորեքշաբթի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը: Նրա խոսքով՝ որոշումը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում երկարացնել այդ միջոցառումները՝ տեղեկացնում է Interfax-ը։
Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել կառավարության նախկինում ընդունված ակտերում, որոնց միջոցով արդեն իսկ ներդրված կարանտինային միջոցառումները տարածվել են ընթացիկ տարվա ապրիլի 3-ից մինչև ապրիլի 24-ը: