Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել. այս մասին նոյեմբերի 17-ին գրում է Ալ Ջազիրան:

 

Համապատասխան որոշումը երկրի իշխանությունները կայացրել են նոյեմբերի 15-ին Տրիպոլիում ծայր առած զինված բախումների պատճառով: Բախումների հետևանքով, որին մի կողմից մասնակցում են զինված գրոհայինները, իսկ մյուսի կողմից' կառավարական ուժերն ու տեղաբնակները, զոհվել է ավելի քան 40 մարդ:

 

Շաբաթ օրը Լիբիայի մայրաքաղաքում բռնկված բախումներին միջամտել էին նաև բանակի ստորաբաժանումները:

 

Փոխհրաձգություն է ընթանում նաև Տրիպոլիից արևելք ընկած Թաջուրա քաղաքում: