Standart & Poor's միջազգային գործակալության հետեւից Թուրքիայի վարկանիշային վարկանիշն իջեցրել է եւս մեկ նման ինստիտուտ' Fitch-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Fitch-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայում օրերս տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից եւ դրան հետեւած զանգվածային ազատումներից հետո այդ երկրի երկարաժամկետ պարտավորությունների գնահատականը «BBB» մակարդակից իջեցվել է «BBB-» մակարդակի: Standa8t & Poor's գործակալությունը ռազմական հեղաշրջման հետ կապված հուլիսի 20-ին Թուրքիայի վարկանիշային վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից իջեցրել էր «նեգատիվ»-ի, ինչը խիստ ազդել է Թուրքիայում արտասահմանյան ներդրումների հեռանկարի վրա:
Standart & Poor's-ի որոշումը բերել է թուրքական լիրայի խիստ էժանացմանը: Դոլարի փոխարժեքը հասել է ռեկորդային' 3,0834 լիրա մակարդակի:Նշվում է, որ եւս մեկ վարկանիշային գործակալություն' Moody's-ը նույնպես Անկարային սպառնացել է իջեցնել վարկանիշը: