Հայաստանի ոստիկանությունը հերքել է «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարությունը, թե «Սասնա ծռեր» խմբի վրա հարձակման փորձեր են եղել: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, հարձակման վերաբերյալ  տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: 

 

«Մինչ այս պահը որեւէ գործողություն չի կատարվել ՊՊԾ գնդի տարածքում»,-նշեցին ոստիկանությունից:  Իսկ էլեկտրականության հարցի  հետ կապված ասացին, որ  դա  Հայաստանի էլեկտրական ցանցերի պարզաբանման տիրույթում է:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Սասնա ծռերի ֆեյսբուքյան էջում  տարածվել էր հետեւյալ հաղորդագրությունը: «Հայտարարում ենք, որ այսօր՝ 24.07.16-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զրկված են ոչ միայն կապից, այլ նաև անջատել են էլեկտարականությունը և նրանց չեն ապահովել սննդով: Հավելենք նաև, որ ոստիկանության կողմից ճեղքման և գրոհի փորձեր են կատարվել»,- նշված էր հաղորդագրության մեջ: