Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հուլիսի 28-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արամ Մանուկյանին եւ այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց:

 

Ինչպես տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունից, աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին, ինչպես նաև Ոստիկանության ՁՊՎ՝ տեսակցելու Լեւոն Բարսեղյանին: