Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը չցանկացավ անդրադառնալ այն տեղեկատվությանը, ըստ որի իր վարորդն է ծեծի ենթարկել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին:
«Ինչ որ պետք է, slaq-ում ասել եմ, իրանցից արտագրեք: Ասեցի հաջողություն ձեզ, դավայ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ լուրերի, Արամ Մանուկյանի վրա հարձակված Արշակ Սվազյանն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա: