Քիչ առաջ Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը, լրագրող Մարիամ Գրիգորյանը:

 

Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:

 

Տուժել են Ա1+-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, օպերատոր Տիգրան Բադալյանը: Նրանց իջեցրել են մեքենայից, թույլ չտալով աշխատել: Լրագրողը պայթուցիկից այրվածքներ է ստացել:

 

Ծեծի են ենթարկել «Ազատության» լրագրողներ Հովհաննես Մովսիիսյանին, Կառլեն Ասլանյանին և օպերատորին:

 

«Լայֆ.ռու»-ի փոխանցմամբ, Երևանում տուժել է նաև իրենց օպերատորը: Նրա մոտ ուժեղ արյունահոսություն է սկսել:

 

Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից:

 

Հիշեցնենք՝ Սարի թաղում քաղաքացիական հագուստով մի խումբ հարձակվել են քաղաքացիների, իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողների, օպերատորների վրա: Պոկել են լրագրողների բեյջերը, կոտրել ծեծել լրագրողների: