«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին կետով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:

 

Այդ մասին տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Մարտիրոսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը: «Արմեն Մարտիրոսյանը զանգվածային որևէ անկարգություն չի կազմակերպել, հակառակը՝ գոյություն ունեն տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես է նա փորձում հանդարտեցնել իրավիճակն ու թույլ չտալ որևէ անկարգություն»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Միաժամանակ, նա նշեց, որ Արմեն Մարտիրոսյանին վերջին անգամ տեսել է գիշերը և «Ժառանգության» փոխնախագահի մոտ առողջական խնդիրներ չկան:

 

Արմեն Մարտիրոսյանը գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում: