Կենտրոն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց կալանավորել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, «Ասալլայի» մարտիկ Ալեք Ենիգոմշյանին:

 

Հիշեցնենք, որ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է հուլիսի 27-ին: Ըստ ԱԱԾ-ի՝ նա բերման է ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ու կասկածվում է օժանդակելու մեջ։

 

Ըստ ԱԱԾ-ի՝ Ենիգոմշյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ: