ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարություն է տարածել, որում ավսում է.
«Հայրենակիցներ.1998թ, 2003թ, 2008թ ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու, հանրության արդարացի բողոքները ճնշելու, Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ և հանցավոր աջակցելու նպատակով իբր թե գաղտնի, բայց այսպես կոչված ազատամարտիկներից, բաղկացած ջոկատներ են կազմակերպել ու տարել մայրաքաղաք Երևան:
Սա գաղտնիք չէ, այլ արդեն իսկ անցյալի ողբերգական ու դառը ճշմարտություն: Վերջին օրերիս Արցախի ազատամարտի միությունը տվեց իր հերթական, հակապետական, ամոթալի, սակայն հօգուտ հայաստանյան անճարունակ իշխանության հայտարարությունը: Արցախի Ազգային Ժողովի գրեթե բոլոր խմբակցությունները հետևեցին վերոնշյալ միությանը:
Հայենակիցներ. այս օրերին, երբ սեղանի վրա է դրված տարածքների զիջման հարցը, արցախահայության անվտանգության հարցը, ինչպես նաև առկա փաստ է Հայաստանում բնակչության ծանր սոցիալական վիճակը, իրավունքի, օրենքի ու սահմանադրության կոպիտ ոտնահարումը, ապա մեր ազգի լավագույն տղաները դիմելով ծայրահեղ քայլի, սակայն արդարացիորեն ապստամբել են: Նրանց միացել է ողջ հայ ժողովրդի ողջամիտ, մտահոգ, արժանի մարդիկ:
Ցավոք, իշխանությունը շարունակում է պատվանդանից չիջնել, ականջալուր չլինել, չերկխոսել ժողովրդի հետ: Փոխարեն որոշել է հատուկ պատժել ժողովրդին, ժողովրդի զավակներով, որպեսզի խարխլի մեր համար այնքան թանկ ազգային-հասարակական համերաշխությունը:
Ուստի պահանջում ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանից կամ հետ վերադարձնել մեր զավակներին Երևանից Արցախ կամ անձամբ հերքել, մեզ հավաստիացնել դրա իրականության հետ չհամընկնելը:
Հայրենակիցներ, հայտնում ենք, որ ստեղծված ծանր ու պայթունավտանգ իրավիճակից ելնելով, մի քանի տասնյակ ու ողջախոհ արցախահայեր որոշել ու ստեղծել ենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ, որի նպատակն է համախմբել ողջ հայ ժողովրդին, այս վիճակից դուրս գալու, Ազատ Միասնական Հայաստան կերտելու: Խորհրդի նպատակն է միավորել բոլոր ազգային ու առողջ պետականամետ ուժերին, հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ:
Խորհուրդը բաց է բոլոր կուսակցականների, շարժման անդամների, մտահոգների և ընդհանրապես բոլորի համար: Մոտ օրերս կլինենք Երևանում»: