«Տեսնում ենք, որ Առողջապահության նախարարը սկսում է հիվանդանոցներն իր ձեռքի տակ վերցնել և տնօրեններին փոխել, իր յուրայիններին նշանակել, տեսչության պետեր է փոխում: Երևանի պետական բժշկական համալսարանի վերաբերյալ կարծիք է արտահայտում, թե ուզում է, որ բուհն ավելի լավ ռեկտոր ունենա: Փաստեր չի ներկայացնում, միայն ցանկությունն է հայտնում, այն էլ' զանազան հարթակներից հայտարարելով։
Արսեն Թորոսյանը չարաշահում է պաշտոնեական դիրքը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գիրգորյանը: Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։