MediaMall.am-ը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի բաց նամակը և դրա շուրջ ծավալվող քննարկումները: 

«Զորի Բալայանի նամակը իմ մեկնաբանության կարիքը չունի: Հրապարակախոսը պատմականորեն հիմնավորվել է, որ թե՛ Արցախը, թե՛ Նախիջևանը հայկական տարածքներ են, իսկ Ադրբեջանն ընդհանրապես մեծամասամբ տեղակայված է պատմական Հայաստանի տարածքում»,- ասաց Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը հատկապես երիտասարդներին խորհուրդ տվեց ուշադիր կարդալ նամակն ամբողջությամբ: