Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը նամակ է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին' հուլիսի 29-ին հարձակման ենթարկված լրագրող, Արցախի Հանրապետության քաղաքացի Մարութ Վանյանի հարցով: Այս մասին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ծանոթ լինելով լրագրողների նկատմամբ բռնությունը խստորեն դատապարտող Ձեր հայտարարությանը' խնդրում եմ Արցախի Հանրապետության քաղաքացուն տրամադրել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, ինչպես նաև Ձեր լիազորությունների սահմաններում հետևողական լինել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, թափանցիկ քննություն ապահովելու, հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու հարցերում»: