Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի անձնագրային հսկողության բաժնի ոստիկանները Ֆրանսիայից ժամանած ծննդով թուրքական Սիիրթից ազգությամբ հայ քաղաքացի Ռիչարդ Դեմիրչիին երկրից արտաքսել են միայն այն բանի համար, որ նա ներկայացել է որպես հայ և ոչ թուրք ու իրենց հետ խոսել է թուրքերեն:

 

Այս մասին հայտնում է «Ակոս» թերթը:

 

Թուրք ոստիկանները Ռիչարդ Դեմիրչիին հարցրել են, թե եթե Սիիրթից ես, ինչու թուրք չես ներկայանում:

 

«Ես ասացի, որ ծննդով Սիիրթից եմ, սակայն, ազգությամբ հայ եմ և Ֆրանսիայի քաղաքացի: Նրանք ինձ ասացին, թե ես իբր ահաբեկիչ եմ և տարան Ստամբուլի Քումքափըի ոստիկանական բաժանմունք: Մեկ օր պահելուց հետո ինձ տարան դատարան և արտաքսեցին երկրից», -պատմել է Ռիչարդ Դեմիրչին:

 

Նրա խոսքով, որպես գործարար, անհրաժեշտության դեպքում, ինքը ամիսը մեկ այցելում էր Թուրքիա, սակայն, վերջին իրադարձությունից հետո այլևս այդ երկիր չի մեկնի:

 

Ինչպես երևում է' Թուրքիայում դեռևս գործում է այդ երկրում ծնված ազգությամբ ոչ թուրքերին թուրք համարելու պետական մոտեցումը, իսկ դա չընդունողներին վռնդում են երկրից: