Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող և լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հունիսի 9-ին կարտաքսվի Ֆրանսիա: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ իրենց աղբյուրները:
Ակնկալվում է, որ Դեփարդոնն արդեն հունիսի 9-ի երեկոյան ժամերին կլինի Փարիզում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հորդորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել Դեփարդոնին:
Լրագրողը ձերբակալվել էր Հասանքեյֆում լուսանկարելիս, ապա շուրջ մեկ ամիս պահվել էր թուրքական մեկուսարանում՝ երկրից արտաքսվելու նպատակով: