Օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գլինկայի և Որմնադիրներ փողոցների խաչմերուկի մոտակայքում հայտնաբերվել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակ, որի վնասազերծման համար անհրաժեշտ է ՊՆ ինժեներասակրավորական խումբը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական խումբը:

Խումբը վնասազերծել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: