Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին վիրավորվել էին նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Թաթուլի Թամրազյանն և Արամ Լամբարյանը: Ինչպես «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց հավաքված ցուցարարներին տեղեկացրել է հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը, այսօր՝ օգոստոսի 6-ին, նրանց Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ:
Նա նաև նշել է, որ «Սասնա ծռերի» վիրավոր անդամներից Սեդրակ Նազարյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում և նրա վիճակն օր օրի լավանում է:
«Բոլորի առողջական վիճակը դրական տենդենցով է գնահատվում, երկու հոգու՝ Թաթուլ Թամրազյանին եւ Արամ Լամբարյանին այսօր առավոտյան հիվանդասենյակ են տեղափոխվել, նրանց վիճակը բավարար է: Սեդրակ Նազարյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, օր օրի նրա վիճակում դրական տեղաշարժ կա: Նա ստանում է համապատասխան դեղորայք, վերքերը մշակվում են»,-ասել է նա: