«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող` Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 6-ին, առարկեց, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի:
Նշենք, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, Շենգավիթի նախկին ոստիկանապետը վիրավորվել ու տեղափոխվել էր բժշկական կենտրոն: