Ռիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ Հայաստանի ներկայացուցիչ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը:
1/16 եզրափակիչում Վլադիմիրի մրցակիցը Ֆիջին ներկայացնող Հիլ Վինսթոնն է: Մեր մարզիկը հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Ավելի վաղ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է իսպանացի Սամուել Կարմոնա Էրեդիային: