ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր Արցախի հերոսամարտի մասնակից, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլ»-ի եղբոր՝ Արարատ Խանդոյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունը։ 

 

Վերաքննիչ դատարանը մերժեց Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու մասին փաստաբանի բողոքը: Այս մասին հայտնեց Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը և հավելեց՝ առաջիկայում կդիմեն խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխարինելու միջնորդություն։ 

 

Վաղ առավոտից դատարանի դիմաց էին հավաքվել Խանդոյանի մայրը, կինը, երեխաները, հարազատները, ովքեր միանշանակ բացասական ընդունեցին դատարանի որոշումը։ Ա«րարատ Խանդոյանի մայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր որդին երը հերոս են ու հերոս էլ կմնան․ «Թող իրենց դատ ու դատաստանը Աստված անի, բան չեմ ասում»։

 

Արարատ Խանդոյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։