Ավելին քան 29.000 մարդ իր ստորագրությունն է դրել հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացված Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված բաց նամակի տակ՝ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 66 կգ քաշային մարզիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը խայտառակ մրցավարության պատճառով պարտվեց սերբ Դավոր Ստեֆանեկին։
Ստորագրահավաքին կարող եք միանալ անցնելով հետևյալ հղումով: