Օրեր շարունակ սպորտի սիրահարների ուշադրության կենտրոնում գտնվող ամառային 31-րդ Oլիմպիական խաղերն ավարտված են: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ուենցած խաղերում խաղարկվեցին մեդալների 301 հավաքածու:
Հայաստանը այս խաղերում նվաճեց 4 մեդալ և մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը:
Խաղերը պատմական դարձան մեզ համար. 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը առաջին օլիմպիական ոսկին նվաճեց:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98կգ քաշայինների պայքարում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բարձրացավ պատվո հարթակի առաջին աստիճանին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում չեմպիոնական ելույթ ունեցավ Միհրան Հարությունյանը: Սակայն խայտառակ մրցավարության արդյունքում մեր մարզիկն արժանացավ արծաթե մեդալի:
Հայաստանին երրորդ օլիմպիական մեդալն ապահովեց Սիմոն Մարտիրոսյանը: Ծանրամարտի 105 կգ քաշայինների պայքարում երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը օլիմպիական արծաթե մեդալ նվաճեց:
Ծանրորդ Գոռ Մինասյանը (+105) նույնպես գրանցեց լավագույն երկրորդ արդյունքը` Հայաստանին բերելով հերթական մեդալը:
Մեդալային հաշվարկում լավագույն արդյունքը գրանցեց ԱՄՆ-ի հավաքականը 127(46 ոսկե, 37 արծաթե, 38 բրոնզե մեդալ): Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է 67 մեդալով (27 ոսկե, 23 արծաթե, 17 բրոնզե մեդալ): Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 70 մեդալ (26 ոսկի, 18 արծաթ, 26 բրոնզ): Մեդալային հաշվարկն ամբողջությմաբ` այստեղ:
Արթուր Ալեքսանյանը (hունահռոմեական ոճի ըմբշամարտ, 98կգ)- ոսկե մեդալ
Միհրան Հարությունյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 66 կգ)-արծաթե մեդալ
Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ, 105 կգ)- արծաթե մեդալ
Գոռ Մինասյանը (ծանրամարտ, +105կգ)-արծաթե մեդալ