armsport.am  Հայաստանի Օլիմպիական հավաքականի մեդալակիրները, պատվիրակության մյուս անդամները վերադարձան ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դը Ժանեյրոյից:

Մինչև մեր պատվիրակության ժամանումը «Զվարթնոց» օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել: Ժողովուրդն անհամբերությամբ սպասում էր մեդալակիր մարզիկներին:

Օդանավակայանում հնչում էր ազգային երաժշտություն, շատ տեղերում ազգային պարեր էին: «Արթուր, Միհրան, չեմպիոն» վանկարկումները լսելի էին բոլոր տեղերից:

«Զվարթնոցում» հազարավոր հավաքվածներ բուռն դիմավորեցին օլիմպիական թիմին:

Օլիմպիական մրցանակակիրների' օդանավակայանից դուրս գալուն պես շքեղ հռավարություն սկսվեց, որը տևեց մի քանի րոպե: Այս մասին գրում է armsport.am-ը: