Հազարավոր քաղաքացիներ մասնակցում են Կիևի կենտրոնական փողոցում կայանալիք երթին, որը նվիրված է Աշխատավորների միջազգային օրվան:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստիին»:

 

 Ուկրաինական հեռուստաալիքների ուղիղ եթերից պարզ է դառնում, որ ակտիվիստները շարասյուններ են ձևավորել Բեսարաբիական հրապարակում և երթով շարժվել են Մայդան հրապարակ:

 Մասնակիցները բռնել են արհմիությունների և մի շարք կուսակցությունների դրոշներ: Նրանք  բարձր պահում են «Հանուն սոցիալական արդարության», «Գների և սակագների բարձրացման դեմ», «Անվերապահ բազային եկամուտ ուկրաինացիներին» կոչերով պաստառներ: Երթն ուղեկցում են երեք ոստիկանական մեքենաներ: