Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը անդրադարձել է Իկեր Կասլիլյասին Իսպանիայի հավաքական չհրավիրելուն և նշել.

«Բոլորը զարմացած են այդ հանգամանքով: Այնպիսի լեգենդար ֆուտբոլիստը, ինչպիսին Կասիլյասն է, չի գտնվում հավաքականում: Իկերը մեր ավագն է, նրա բացակայությունն ինձ մոտ զարմանաք առաջացրեց: Ես խոսել եմ Իկերի հետ շատ երկար, բայց ես չէ, որ պետք է մեկնաբանեմ այդ իրավիճակը: Որոշումներ կայացնողը թիմի գլխավոր մարզիչն է»,- Սերխիո Ռամոսի խոսքը մեջբերում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: