SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի 6-րդ շենքի բնակիչը ահազանգել է և հայտնել, որ իր ամուսինը մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած մակերեսային վերքեր է ստացել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված հասցե կժամանեին ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ նշված հասցեից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվում 28-ամյա Տիգրան Շախբեկյանը: Արդեն հիվանդանոց է մեկնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ, ովքեր պարզում են, որ նա վնասվածքներ ստացել է սուր կտրող -ծակող առարկայից:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածի կինը, 27-ամյա Արմինե Օլեյանը հայտնել է, որ իր ամուսնուն դանակահարել է հարևանի սիրեկանը: 

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք