Օգոստոսի 30-ին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մեկնել է Մոսկվա` հոր շիրիմին այցելելու, սակայն ռուս իրավապահները նրան հենց օդանավակայանում ձերբակակել են, ապա՝ արտաքսել են երկրից:
Գրիգորյանը պարզվում է` Ռուսաստանում անցանկալի անձ է, գոնե մինչև 2030 թվականը: Ու սա պայմանավորված է նրա քաղաքագիտական, հասարակական գործունեությամբ:
Ստեփան Գրիգորյանը հանդես է գալիս հավասրակշռված դիրքորոշումներով, եվրաինտեգրացիայի կողմնակից է: Հատուկ եմ շեշտում, որ նա ոչ թե քննադատում է ռուսական քաղաքականությունը, այլ` ընդամենը եվրաինտեգրացիայի կողմնակից է: Չմոռանանք նաև, որ երկար տարիներ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը Գրիգորյանը դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել` իրապես նպաստելով հայ-ռուսական գործընկերությանը:
Եվ եթե նա է հայտնվել հայասատանցիների համար Ռուսաստանի կազմած «սև ցուցակում», պատկերացնում եմ, թե ինչ ընդարձակ է այդ ցուցակը:
Մոսկվայում համարում են, որ մենք իրենց վասալաներն ենք: Իսկ վասալաները սեփական դիրքորոշում ունենալու իրավունք չունեն: Դրա համար նրանք կարող են արտաքասվել, ձերբակալվել, անգամ գնդակահարվել:
Ստեփանի բախտը նույնիսկ բերել է: Նրա նկատմամբ հումանիստ են գտնվել: Հեռու չէ այն օրը, որ Մոսկվայի «սև ցուցակում» հայտնվածները Հայաստանում բացահայտ կձերբակալվեն:
Այդ մարդկանց, «մեղքն» այն է, որ նրանք չեն կիսում ցարի տեսակետը:
Սարգիս Հակոբյան