Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է ձևավորվում Կառավարությունը, սպասենք ձևավորմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով իր հնարավոր պաշտոնանկության մասին, հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

 

Իսկ կոնկրետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի վերաբերյալ նախարարն ասաց. «Յուրաքանչյուր անձ իր գործունեության համար է պատասխանատու և ՀՀ վարչապետը իր ելույթի ժամանակ ամեն ինչի մասին խոսեց»։

 

Պատասխանելով հողեր հանձնելու վերաբերյալ խոսակցություններին՝ Սեյրան Օհանյանը նշեց. «Մինչև վստահության մթնոլորտ չլինի՝ մենք չեն կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին։ Հատկապես քառօրյա պատերազմից հետո շփման գծում հակառակորդը շարունակում է վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ մերժումը։ Այս պահին, եթե Արցախի ժողովրդին և Արցախին մի բան պատահի՝ յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք»։

 

Նախարարը հավելեց, որ վերջին ժամանակահատվածում շփման գծում լարվածության միտումներ չկան։ «Պայմանավորվածությունը կատարվում է։ Ծանր հրետանի չի կիրառվում։ Դիրքապահները ուշադիր հեռտևում են և անհրաժեշտության դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականցնում»,- ասաց պաշտպանության նախարարը։