Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ' Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական։
Հիշեցնենք, որ իրենց պաշտոններից արդեն ազատվել են վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանը, խորհրդականներ Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը: