ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Իշխան Կարապետյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։

 

Իշխան Կարապետյանը մինչ այս գլխավորել է «Նաթֆուդ» ընկերությունը, մինչև 2012 թվականը եղել է «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավարի տեղակալը:

 

Վարչապետի նոյեմբերի 9-ի որոշմամբ՝ ՍԱՊԾ պետի պաշտոնից ազատվել էր Արմեն Հայրապետյանը: