Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը քննարկեց ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում ընտրության չափորոշիչներ հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին հարցը:

 

Իրավական ակտի նպատակն է կանոնակարգել պետական գնումների շրջանակում պատվիրատուների կողմից ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի առանձնահատկությունները և սահմանել ավիափոխադրող ընկերությունների կողմից ներկայացվող գնառաջարկների միջև ընտրություն կատարելու չափորոշիչները:

 

Մասնավորապես՝ որոշում էր կայացվել նախարարներին զրկել ճոխ չվերթներից:

 

Ներդրվող ծրագրի հիմնական կանոնը հետևյալն է՝ գործադիրի հասարակ աշխատակիցները պետք է օգտվեն բացառապես էկոնոմ դասի չվերթներից, ընդ որում՝ գնվելու է ամենաէժան տոմսը, որը չի նախատեսում վերադարձ և ժամկետի փոփոխում:

 

Երկրորդ խումբը նախարարներն են, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, եթե թռիչքի տևողությունը ութ ժամից ավել է: Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է բիզնես դասի տոմսերը:

 

Նախագիծը ներկաացնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե իրենք ոլորտում ներդնելու են բավական բարդ համակարգ, որ վերացնեն պրիմիտիվ գողությունը:

«Մեր նպատակն է վերացնել պրիմիտիվ գողությունը: Բոլորդ Ձեր համակարգերում կարգի բերեք: Ինձ զեկուցել են, թե մինչև այժմ ինչ մեխանիզմներ են գործել, որ ուղղակի ֆանտազիայի ժանրից է»,- ասաց Կարապետյանը և հայտարարեց, որ այն ռեսուրները որոնք դրվել են օրենքը շրջանցելու վրա, եթե դրվեր այլ ոլորտում էֆեկտը շատ ավելի լավը կլիներ: