Նախօրեին ՀՀԿ խոսնակն ամփոփել է ՏԻՄ՝ սեպտեմբերի 18-ի ընտրությունների արդյունքները՝ արձանագրելով իր կուսակիցների հաղթանակը համայնքների 76%-ում:
Մի կողմ թողնենք այդ հանգամանքը, որ այդ ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսից պակասը և գործընթացում գերիշխող են եղել ոչ թե քաղաքական ու ծրագրային մոտեցումները այլ բացարձակապես այլ գործոններ, որոնք որևէ առնչություն չունեն քաղաքականության հետ: Ավելի գլոբալ առումով դժվար է առհասարակ ընտրության մասին խոսել, որովհետև տասնյակ համայնքներում մրցակցություն չի եղել՝ մեկից ավելի թեկնածուների բացակայության հետևանքով:
Ի դեպ, «76%-անոց վստահությունը» դառնում է չարաբաստիկ մի ընդհանրություն: Հենց նույն սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի պետդումայի ճիշտ այդքան մանդատ է ստացել կառավարող կուսակցությունը, դարձյալ ընտրողների պասիվ մասնակցության ֆոնին:
Մենք աֆտորիտար կառավարումը շատ արագ ընդօրինակելու հակում ունենք և, թեևս, տեղին է իմ մտավախությունը, որ Հայաստանի իշխանությունը նույնպես կարող է ապագա խորհրդարանում սահմանարդական մեծամասնություն ունենալու գայթակղություն ունենալ: Իհարկե Հայաստանում չկա այլ պաշտոնյա, որ Պուտինի նման հանրային վստահության ռեսուրս ունենա, սակայն քաղաքական և ընտրական մանիպուլացիաների էֆեկտը կարող է աշխատել՝ ընդդիմության փաստացի չգոյության և հասարակական դիմադրության բացակայության պայմաններում:
Նոր վարչապետի իմիջը, արագացված բարեփոխումների մասին առասպելները, ՀՀԿ բրենդը փոխելու կամ նորոգելու մասին զրույցները, գուցե այս շարքից են: Մեր միակ հույսն այն է, որ իշխանությունը կզսպի իր ախորժակը:
Չնայած այս հարցում էլ լավատես չեմ, որովհետև «վերևների» ագահությունը մեկ անգամ չէ, որ հարվածել է երկրի հեղինակությանը, ժողովրդավարությանը:
Սարգիս Հակոբյան