Վանաձորում սեպտեմբերի 24-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից նետվել ինքնասպանության փորձ կատարած 90-ամյա կնոջ՝ Վարդանուշ Մարտիրոսյանի կյանքը փրկել է 19-ամյա մի տղա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կնոջ դուստրը:

 

«Մենք տանը չենք եղել, դրսի մարդիկ են պատմել, որ էդ տղան տարածքում է եղել, տեսել է, որ տատին փորձում է նետվել, վազել է, ձեռքերը մեկնել է, էդ թափի տակ կարողացել է պահել տատիին նենց, որ գլուխը ոչ մի տեղ չի հարվածել, կոտրվածքներ է ստացել միայն»,- պատմել է Ռուզաննա Մարտիրոսյանը:

 

Ռուզաննան պատմել է, որ մայրը հոգեմետ դեղեր է ընդունում, դրանց ազդեցության տակ է եղել, նետվել է:

 

Մարտիրոսյանները փնտրում են կնոջ կյանքը փրկած տղային:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: