Լոռու մարզում այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:15-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 11/5 հասցեում հրդեհ է բռնկվել:
Ժամանել է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են 59-ամյա Մարինե Գոգինյանի այրված դին: Նշված վայրից հիվանդանոց են տեղափոխվել 36-ամյա Կարեն Աղաջանյանն ու 34-ամյա Կարինե Աղաջանյանը:
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: