ՀՀ Արդարադատության նախարար վերանշանակվեց գործող նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի լրատվական ծառայությունից, որտեղ՝ նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' ո ր ո շ ու մ ե մ.
Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ