Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արտաշես Նազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է հրամանագրում։

 

Մեկ այլ որոշմամբ՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։