ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին Ստամբուլում կմասնակցի 23-րդ Համաշխարհային Էներգետիկական կոնգրեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պուտինը ելույթ կունենա համաժողովի հատուկ նստաշրջանում»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահը նաեւ բանակցություններ կվարի Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Կկայանա ռուս-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի քննարկում, պլանավորվում Է երկկողմ փաստաթղթերի ստորագրում»,-հայտնել են Կրեմլում: