Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին Հայաստանի նախավերջին խաղի՝ Հայաստան-Ռումինիա հանդիպման արդյունքները մտահոգում են և ոչ բավարար են, իսկ խնդիրները բազմազան են. «Ինչպես նշել էի, յուրաքանչյուր խնդիր, երբ սկսում է մտահոգել, մենք զբաղվելու ենք՝ անկախ նրանից դա ֆուտբոլ է, ըմբշամարտ է, ծանրամարտ է, և մեզ մոտ արդեն քննարկումներ կսկսվեն»:

 

-Ի՞նչ ուղղությամբ են քննարկումները սկսվելու:


Այս պահի դրությամբ քննարկումները դեռ չեն սկսվել, և չեմ կարող պատասխանել, թե ինչ ուղղությամբ: Իհարկե, մենք կհրավիրենք իրական ֆուտբոլի մասնագետներին:

 

-Ովքե՞ր են իրական մասնագետները:


Մենք կդիմենք, համապատասխան վարչությունը կզբաղվի և հրապարակային Ձեզ կներկայացնենք:

 

-Վարչապետը խոսեց ոլորտը ուսումնասիրելու, գումարները վերաբաշխելու մասին: Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց կարելի է սկսել:


Իհարկե կան հասարակական տարբեր կազմակերպություններ, որոնց ֆինանսավորմամբ էֆֆեկտիվությունը պետք է ուսումնասիրել և տալ վերջնական արդյունքներ, մասնավորապես պետք է նշել, որ այն ՊՈԱԿ-ները, մարզադպրոցները, որ չունեն բազաներ, չունի դահլիճ, որ մարզվի, պետք է խոշորացվեն, վերախմբավորվեն:

 

-Գագիկ Ծառուկյանի ֆինանսական միջոցները այդ գործընթացում կներգրավվե՞ն:


Պարոն Ծառուկյանի անձնական միջոցները 2006 թ.-ից ներգրավված են, մասնավորապես մեծ սպորտում, այն բարձր արդյունքները, որ մեր մարզիկները ստանում են, հիմնականում այդ անձնական միջոցի շնորհիվ է:

 

-Հնարավո՞ր է ձեր նշանակումը դրանով է պայմանավորված:


Առանց մեկնաբանության:

 

-Հասարակական կազմակերպություններին տրվող գումարների հետ կապված չարաշահումնե՞ր էր նկատել վարչապետը, որ հանձնարարեց ուսումնասիրել:


Հանձնարարել ա ուսումնասիրել, ուսումնասիրենք՝ կպատասխանենք, բայց այս պահի դրությամբ կուսումնասիրենք օգտակար գործողության գործակիցը, երբ մենք հասկանանք այդ ամեն ինչը որտեղ է ծախսվել և ինչ օգուտ ա տվել:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ


Նյութի աղբյուրը` Hraparak.am