Իշխանությունն ու ընդդիմությունն այսօր խորհրդարանում՝ քննարկումների արդյունքում Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության են եկել: Քիչ առաջ, այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն, ով ավելի վաղ լրագրողներին արդեն հայտնել էր, որ բանակցությունները դեռ շարունակվում են:
«Սուտ հայտարարությունը տարբերակվելու է, այսինքն՝ տարբերակվելու են, որն է դիտավորությամբ արված եւ որը անփութությամբ արված: Եթե դիտավորությամբ է արված, թող քրեական պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե անփութությամբ է, նախատեսում ենք տուգանք՝ մինչև 800 հազար դրամի չափով կամ մինչև 2 տարի ազատազրկում»,- ասաց նա՝ նշելով, որ այդ դեպքում մարդիկ հանցավոր անփութության համար գոնե տուգանքով պատասխանատվության կենթարկվեն»,- մանրամասնեց Զուրաբյանը:
Դիտարկմանը՝ ստացվում է, որ իշխանությունը համաձայնե՞լ է ընդդիմության պահանջներին, Զուրաբյանն հավելեց, որ դա ընդամենը կոմպրոմիս է 5 խմբակցության միջեւ:
«Մենք կարող ենք ասել, որ եկել ենք փոխզիջումային լուծման, ոչ թե ընդունվել է մեր առաջարկը»:
Հիշեցնենք, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ փակ քննարկում է տեղի ունեցել: