Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները նախագիծ են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որով առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի գազի գնի հետ կապված խնդիրները:
Նախագծի քննարկումը շարունակվեց նաև այսօր:
Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մենք հո արնախում հեղափոխականներ չե՞նք և մեր նպատակն այն չի՞, որ մենք արյուն թափենք, գլուխներ կտրենք, մեր ուզածն ընդամենը ճշմարտությունը հասկանալն է»,- իր ելույթում նշեց Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ ժողովուրդն ուզում է հասկանալ, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամբողջ աշխարհում ամենաէժան գազի դիմաց այդ նույն ժողովուրդն ամենաբարձր գինն է վճարում:
«Ես էլի շոկի մեջ էի, որ ստացա գազի իմ հաշիվը,-ասաց Զուրաբյանը՝ հավելելով. «Դա պայմանավորված է իշխանության ոչ կոմպետենտ և կոռուպցիոն բնույթով»: