Շիրակի մարզի Հառիճ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 24–ին, դանակահարություն է տեղի ունեցել: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը, վիճաբանության մասնակիցները երկուսն էլ Հառիճ համայնքի բնակիչներ են:

 

Գյուղապետի խոսքով՝ դեպքի նախորդ օրը գյուղում թաղում է եղել, որի ժամանակ համագյուղացիների միջև ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, որն էլ հաջորդ օրն ավարտվել է դանակահարությամբ: 

 

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ինքը հիմա «Գյումրի» բժշկական կենտրոնում է: 62-ամյա տղամարդը դանակի հարվածներ է ստացել դեմքի և որովայնի շրջանում: 

 

Իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը մեզ տեղեկացրեց, որ այս պահին բժիշկները հետազոտում են  դանակահարված տղամարդուն: