Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել վերելակում. անհրաժեշտ է օգնություն:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության պաշտոնական հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռ. Դ.-ի (ծնվ. 1954թ.) ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի և 6-րդ հարկի հատակի միջակայքում:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ. Դ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:

 

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

 

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ «ՏԱԱԿ» ՊՈԱԿ-ի փորձագետը: