Վանաձորում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդել է, որ Վանաձորի Չերկասի փողոցի շենքի բնակարաններից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 35-ամյա Մ. Հարությունյանը: Տղամարդուն հայտնաբերել են գազի խողովակից կախված: Դեպքի պահին տանը ոչ ոք չի եղել, ինքասպան եղած տղամարդը, մեր տեղեկություններով, 2 մանկահասակ երեխաների հայր է: Նա գրություն է թողել, որտեղ հայտնել է, որ նման քայլի է դիմել սոցիալական ծանր պայմանների պատճառով: Դեպքի պահին բնակարանում ոչ ոք չի եղել, կինը աշխատնքից վերադառնալով, նրան հայտնաբերել է այդ վիճակում:
Մանրամասները՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: