Այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 10:30-ի սահմաններում բեռնատար գնացքը Վանաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Լևոն Սուրենյանցին:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ բեռնատար գնացքը վարել է Սիրեկան Սարգսյանը: